ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կգնա՞ «Եդինայա Ռոսիա»-ի ճանապարհով

Կգնա՞ «Եդինայա Ռոսիա»-ի ճանապարհով
01.03.2013 | 01:05

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` ՀՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Օրակարգում եղել է երեք հարց.
ա. ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում` մեկ տարվա ընթացքում:
բ. Համամասնական ընտրակարգի անցում` երկու տարվա ընթացքում։
գ. Ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում:
«Իրատես de facto»-ն Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ հետաքրքրվեց` արդյոք ճի՞շտ են վարվում նշված քաղաքական ուժերը` ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում պահանջելով:
«ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ ամենայնի, դասեր է քաղել Լևոն Տեր-Պետրոսյանի դառը փորձից, երբ 2008-ի նախագահի ընտրություններից հետո դրվեց միայն մեկ պահանջ` նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով, ինչը մնաց օդում: Արտահերթ ընտրություններին հասնելու պահանջ-ակնկալիքը խանգարեց ՀԱԿ-ին` լրջորեն նախապատրաստվելու խորհրդարանի հերթական ընտրություններին: Եթե ՀԱԿ-ը խորհրդարանի արտահերթ ընտրությունների պահանջ դներ 2008-2009 թթ., երբ համաժողովրդական շարժումը դեռ չէր կորցրել թափը, գուցե և հասնեին արդյունքի: Ակնկալվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը հնարավոր է բավարարել: Հենց Րաֆֆի Հովհաննիսյանի կարգախոսն էր` «Հնարավոր է»: Եվ այդ հնարավորին հասնելու տրամաբանությամբ էլ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջ է քաշում խորհրդարանի արտահերթ ընտրությունների պահանջ»,- նշեց մեր զրուցակիցը: Նա հիշեցնում է, որ խորհրդարանում «Ժառանգությունն» ունի երեք պատգամավոր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 37 տոկոս քվե:
Սերժ Սարգսյանը, ըստ քաղաքագետի, կամ պետք է գնա ռուսական «Եդինայա Ռոսիա» կուսակցության ճանապարհով` իրականացնի լայնածավալ ռոտացիա և, հղում անելով Սահմանադրությանը, գործարար պատգամավորներին զրկի մանդատներից, կա՛մ էլ անցկացնի խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այդ դեպքում Սերժ Սարգսյանը կկարողանա մեղմել սոցիալական լարվածությունը»,- կարծիք հայտնեց Հմայակ Հովհաննիսյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ